Եռակողմ հայտարարության դրույթների կատարման շրջանակում Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով մշտական շփումներ են իրականացվում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք Վլադիմիր Պուտինի ու Նիկոլ Փաշինյանի միջև Մոսկվայում կայացած հանդիպումից հետո ադրբեջանական կողմի հետ որևէ բանակցություն ծրագրվա՞ծ է՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Ադրբեջանի հետ շփումները մշտապես են շարունակվում: Բոլորը համակարծիք են, որ եռակողմ հայտարարության դրույթների կատարումը չափազանց կարևոր է, որն այլընտրանք չունի: Դրույթների կատարման շրջանակում էլ շփումներն իրականացվում են և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերի հետ»,- հայտարարել է Դմիտրի Պեսկովը: