Բալթյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի օդային տարածքի պաշտպանության առաքելության շրջանակում Թուրքիայի օդուժի 4 F-16 կործանիչներն այսօր ժամանել են Լեհաստան: Այս մասին տեղեկացնում է Ahval-ը:
Առաքելության շրջանակում Լիտվայում և Էստոնիայում էլ ծառայության կանցնեն նաև Իսպանիայի ու Իտալիայի ռազմական օդանավերը:
Թուրքիան հակասությունների մեջ է ՆԱՏՕ-ի որոշ անդամ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ ռուսական զենիթահրթիռային պաշտպանական համակարգերի գնման պատճառով:
ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ S-400 համակարգերն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի անդամակցության հետ, որից հետո Թուրքիան պաշտոնապես հանվեց F-35 կործանիչների նոր սերնդի ապրիլյան ծրագրից: