«Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչը հայտարարել է, որ զինյալները գրավել են Աֆղանստանի 169 շրջան: Աֆղանստանի գեներալներից մեկը, սակայն, այս տեղեկությունը հերքում է՝ փոխանցում է РИА Новости-ն:
Վերջին երկու ամսում թալիբները գրավել են 400 շրջանից 167-ը, իսկ այս գիշեր՝ ևս երկուսը: Գրավված տարածքների ընդհանուր թիվը 169 է:
Թալիբները հայտարարել են, որ այսպիսով նրանք վերահսկողություն են սահմանել երկրի տարածքի 85 տոկոսի վրա: