Կառավարության որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի անդամ Էդուարդ Սպերցյանն ազատվել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։
Որոշման մեջ ասվում է․
«Էդուարդ Մկրտիչի Սպերցյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2021 թվականի մարտի 4-ի № 32-Ա հրամանագրով Էդուարդ Մկրտիչի Սպերցյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և այս պահին նա հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմում, մասնակցում է ուսումնամարզական հավաքներին, նախապատրաստվում մասնակցելու 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու Էդուարդ Մկրտիչի Սպերցյանին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի։
Էդուարդ Մկրտիչի Սպերցյանը հաշվառված է Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում»: