ՀՀ կառավարությունը ավելի քան 335 մլն դրամ տրամադրեց ԿԳՄՍ նախարարությանը՝ զոհված, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողնրերի երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու համար:
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը տեղեկացրեց, որ այսպես հնարավորություն է տրվում զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների՝ 7-13 տարեկան շուրջ 3200 երեխայի ամառային հանգիստն անցկացնել մանկական առողջարարական ճամբարներում:
«Ճամբարների համար անհրաժեշտ ընդհանուր գումարը կկազմի 335 միլիոն դրամ, որից 321,6 միլիոն դրամը կտրամադրվի կազմակերպություններին՝ ամառային հանգիստը կազմակերպելու համար, իսկ 13,4 միլիոն դրամը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ երեխաների՝ մարզերից ճամբարներ տեղափոխման տրանսպորտային ծախսերը հոգալու համար»,-ասաց Դումանյանը: