Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնում 17 մլրդ եվրո տրամադրել Արևելյան գործընկերության տարածաշրջանում տնտեսական իրավիճակը վերականգնելու համար: Այս մասին Թբիլիսիում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
Այս ծրագրի համաձայն՝ Վրաստանը կարող է 3.9 մլրդ եվրոյից ոչ պակաս ներդրում ստանալ: Դա կազմում է ՀՆԱ-ի 1/3-ը, որն առկա էր Վրաստանում նախքան կորոնավիրուսի հավավարակը:
Եվրահանձնակատարի՝ Հարավային Կովկաս այցը մեկնարկել է Վրաստանից: Օլիվեր Վարհեյը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի նախագահի, պատգամավորների հետ: