«Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրով Արարատի մարզի Դեղձուտ համայնքում կառուցվում է մոդուլային դպրոց։ Այս մասին հայտնում են ՀՀ Արարատի մարզպետարանից:
Կրթօջախը կառուցվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ինչպես նաև միջազգային և տեղական շահագրգիռ կազմակերպությունների համատեղ մշակած մոդելով:
Այն հիմնված է անվտանգության, ներառականության, էներգախնայողության ժամանակակից չափանիշների վրա։