«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը կմնա կալանքի տակ:
Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մերժեց Արմեն Չարչյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը:
Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը ներկայումս գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում, որտեղ գտնվում է անցած շաբաթ օրվանից:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Չարչյանին կալանավորելու հարցով բողոքի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի հուլիսի 8-ին:
Հիշեցնենք՝ Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում:
Հունիսի 23-ին դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։