Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ օրերս ֆեյսբուքյան իրենց էջին ահազանգ էր ստացվել վանդակում պահվող աղվեսի վերաբերյալ։
ԲԸՏՄ Երևանի տարածքային բաժնի աշխատակիցներն անհապաղ մեկնել և Երևան քաղաքի Խուդյակով փողոցի 175/1 հասցեում՝ «Կարաս» սրճարանի ետնամասում հայտնաբերել են անազատության մեջ պահվող աղվես։ Աղվեսին սրճարանի բակից աշխատակիցը բռնել և վանդակում էր պահել մոտ 20 օր։
Տեսուչների բացատրական աշխատանքների արդյունքում աղվեսը տեղափոխվել է Ջրվեժի արգելոցապարկային համալիրի հարակից տարածք և բաց թողնվել վայրի բնություն։
Տեսչական մարմինը ևս մեկ անգամ հորդորում է վայրի կենդանիներին չզրկել ազատությունից և բնական միջավայրում ապրելու հնարավորությունից։