ԱՄՆ վարչակազմը, չնայած ամերիկացի ձեռներեցների ու օրենսդիրների կոչերին, միաժամանակ չի չեղարկի Մեծ Բրիտանիայից, ԵՄ անդամ երկրներից, Կանադայից ու Մեքսիկայից՝ կորոնավիրուսով պայմանավորված մուտքի սահմանափակումները: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
Հունիսին ամերիկյան իշխանությունները վերականգնել են միջգերատեսչական աշխատանքային խմբերի գործունեությունը՝ դեպի վերոհիշյալ երկրներ ու այդ երկրներից դուրս ճանապարհորդությունների հարցն ուսումնասիրելու համար:
Սպիտակ տնից հայտնել են, որ ԱՄՆ-ը, ինչպես և ԵՄ շատ երկրներ, պատվաստման գործում զգալի առաջընթաց է գրանցել, սակայն ցանկանում են երաշխավորել, որ ճիշտ ուղղությամբ են գնում և արտասահմանյան ճանապարհորդությունների կայուն ու անվտանգ վերականգնման փուլում են: