Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանության համար մեղադրվող չորս կասկածյալներ սպանվել են անվտանգության ուժերի հետ հրաձգության ժամանակ՝ փոխանցում է BBC-ն:
Եվս երկու կասկածյալ կալանավորվել է, մինչդեռ ոստիկանությունը դեռևս պայքար է մղում մնացած հանցակիցների դեմ: Ոստիկանապետը հայտարարել է, որ այդ հանցագործները կա՛մ կսպանվեն, կա՛մ կձերբակալվեն:
Հայիթիի 53-ամյա նախագահ Ժովենել Մոիզը սպանվել, նրա կինը վիրավորվել է այն ժամանակ, երբ չորեքշաբթի մի խումբ զինյալներ ներխուժել են նրանց տուն: Կինը տեղափոխվել է հիվանդանոց. նրա վիճակը կայուն ծանր է: