«Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազաների տեղակայմանը Ռուսաստանը բացասական կարձագանքի, բայց Անկարան շահագրգռված չէ սրել հարաբերությունները Մոսկվայի հետ»,- հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալը:
Վլադիմիր Ջաբարովի խոսքով՝ ռուս սահմանապահների տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին տեղի կունենա միայն երկու երկրի համաձայնության դեպքում, իսկ ռուս զինվորականների ներկայությունն այդ գոտում, ինչպես նաև ռուսական բազան Գյումրիում, ըստ նրա, կայունության երաշխիք են:
Վլադիմիր Ջաբարով (ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ) - Ռուսաստանի համար Հայաստանն առանձնահատուկ երկիր է: Կարևորը անվտանգության ապահովումն է և սադրանքների բացառումը: Վստահ եմ՝ խաղաղապահների և սահմանապահների նկատմամբ ցանկացած սադրանք վճռական կերպով չեզոքացվելու է: