ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ ցավակցություն հայտնելով Հայիթիի ժողովրդին՝ նախագահ Ժովենել Մոիզի սպանության կապակցությամբ:
«Խորապես ցնցված եմ և վշտացած Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանությամբ: Անվերապահորեն դատապարտում եմ այդ հրեշավոր արարքը»,- գրել է Փաշինյանը:
Ողբերգական այդ իրադարձության կապակցությամբ Փաշինյանն իր զորակցությունն է հայտնել Հայիթիի ժողովրդին: