Գլենդեյլում Հայոց պատմությանն ու հայկական մշակույթին նվիրված թանգարանի շինարարությունը կմեկնարկի հուլիսի 11-ին՝ փոխանցում է San Fernando Valley Business Journal-ը:
Ավելի քան յոթ տարի տևած նախապատրաստական աշխատանքներից հետո հայ-ամերիկյան թանգարանի երկհարկանի, 50 հազար քառակուսի ֆուտ տարածքով ժամանակակից կառույցը վեր կխոյանա Գլենդեյլի Կենտրոնական զբոսայգում:
Շուտով զբոսայգու արդիականացման վրա կծախսվի 18.5 մլն դոլար: Նախագծի հեղինակը Գլենդեյլի Alajajian Marcoosi Architects ճարտարապետական ընկերությունն է: Կառույցի՝ ժայռ հիշեցնող ժամանակակից արտաքին տեսքը համահունչ է քարքարոտ Հայաստանին: