Առաջնորդվելով ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 7-րդ գումարման ԱԺ-ում պատգամավորի լիազորությունները դադարած Լուսինե Եգանյանի մանդատը տրամադրեց «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արա Մելիքջանյանին:
Արձանագրության տեքստը կազմվեց ու ստորագրվեց ԿԸՀ արտահերթ նիստի ընթացքում: