ՀՀ Պարեկային ոստիկանության պետ է նշանակվել Արթուր Ումրշատյանը:
Նա ծնվել է 1980 թ. փետրվարի 21-ին Արարատի մարզի Նոր կյանք գյուղում:
2001 թ. ավարտել է Պաշտպանության նախարարության Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և ծառայության անցել ՀՀ ՊՆ համակարգում՝ զբաղեցնելով դասակի հրամանատարի, ապա Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի համազորային ֆակուլտետի դասախոսի պաշտոնները:
ՀՀ ոստիկանության համակարգ է տեղափոխվել 2008 նոյեմբերից և նշանակվել ոստիկանության զորքերի օպերատիվ հրաձգային գնդի (թիվ 1032 զորամաս) հրաձգային գումարտակի հրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնին, ապա՝
2009-2012 թթ. ՀՀ ոստիկանության զորքերի օպերատիվ հրաձգային գնդի (թիվ 1032 զորամաս) մոտոհրաձգային գումարտակի հրամանատար,
2012-2014 թթ. ՀՀ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (թիվ 1032 զորամաս) հրամանատարի տեղակալ, հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ,
14.03.2014 թ. արձակվել է զինվորական ծառայությունից իր զեկուցագրի համաձայն,
2018-2019 թթ. ՀՀ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (թիվ 1032 զորամաս) հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ,
2019-2021 թթ. ՀՀ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (թիվ 1032 զորամաս) հրամանատար,
07.07.2021 թ. ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ:
Պարգևատրվել է մի շարք գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Հիշեցնենք՝ երեկվանից Երևանում գործարկվել է Պարեկային ոստիկանությունը: