Վրաստանում շարունակում է պահպանվել բարդ համաճարակային իրավիճակը:
Հուլիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1392 նոր դեպք, հայտնում է «Ալիք մեդիան»:
Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 372685 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: Երեկ իրականացվել է 38136 թեստավորում, որից 17650-ը՝ հակամարմինների արագ թեստով, 20486-ը՝ ՊՇՌ թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 531 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 356780 մարդ:
Երկրում վարակից մահացել է ևս 11 մարդ, ընդհանուր՝ 5394: