Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում՝ հաղորդելով, թե հուլիսի 7-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, հայկական ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանագոտու ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը։
Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել։
Հայկական ստորաբաժանումները, անհրաժեշտության դեպքում, իրականացնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ։