Չինացի բժիշկները կորոնավիրուսի դեմ ավելի քան 1,33 մլրդ պատվաստում են կատարել: Այս մասին ասվում է Չինաստանի հիգիենայի և առողջության պետական կոմիտեի հրապարակված հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Չինաստանի առաջատար համաճարակաբան Չժոնգ Նանշանը տեղեկացրել էր իշխանությունների ծրագրերի մասին, որոնց համաձայն` մինչև հունիս պետք է պատվաստվեր հանրապետության բնակչության մոտ 40%-ը, այսինքն` ավելի քան 1,4 միլիարդից մոտ 560 միլիոն մարդ, տեղեկացնում է ТАСС-ը:
Միաժամանակ վտանգավոր իրավիճակ է Չինաստանի հարավարևմտյան Յունան նահանգում: Չինաստանի իշխանությունները կարանտինային խիստ միջոցառումներ են սահմանել Մյանմայի հետ սահմանային Ժույլի քաղաքում՝ ներքին կորոնավիրուսի դեպքերի արագ աճի պատճառով:
Վերջին 24 ժամվա ընթացքում այստեղ հայտնաբերվել է 15 նոր վարակ՝ նախորդ երկու օրվա 6 դեպքի համեմատ: