Հուլիսի 6-ին Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1407 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 371293 է, հայտնում է «Ալիք մեդիան»:
Երեկ իրականացվել է 25606 թեստավորում, որից 15693-ը՝ հակամարմինների արագ թեստով, 9913-ը՝ ՊՇՌ թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 591 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 355718 մարդ:
Երկրում վարակից մահացել է ևս 10 մարդ, մահերի ընդհանուր թիվը 5383 է: