Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել:
Դեպքին անդրադարձել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի տեղեկատվական բաժնի պետը:
Սամվել Ասատրյանը «Լուրերին» փոխանցել է, որ ադրբեջանական զորքերն իրենք են հրահրել փոխհրաձգությունը:
Հայկական կողմը ունի թեթև վիրավորում ստացած մեկ զինծառայող: Ըստ Ասատրյանի՝ ադրբեջանական կողմն ունի երկու վիրավոր: