Ստեփանակերտում՝ Տիգրան Մեծի փողոցի հարակից տարածքում, կառուցվող բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքները լայն թափով շարունակվում են։
Ինչպես հայտնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից, արդեն ավարտվել են հողային աշխատանքները, այժմ հավաքվում է բետոնային հիմքի մետաղական կառույցը:
Նոր թաղամասը կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։