ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021 թ. հունիսի 14-25-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 36 դեպք, որից 30 դեպքով հաշվարկվել է 40 միլիոն 239 հազար 550 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 250 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 14 դեպքով նշանակվել է 1 միլիոն 210 հազար դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 13 գործ (ընդհանուր՝ 1 միլիոն 474 հազար 800 դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 857 հազար 600 դրամ:
Մասնավորապես, բուսական աշխարհի պահպանության ոլորտում
արձանագրվել է 32 դեպք, որից 29-ով հաշվարկվել է 39 միլիոն 249 հազար 550 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 8 դեպքով նշանակվել է 780 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում
արձանագրվել է 4 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 990 հազար դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել 250 հազար դրամի չափով վարչական տուգանք: Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 250 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Ընդերքի պահպանության ոլորտում նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 100 հազար դրամի չափով վարչական տուգանք։