Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«Հարգելի Նուրսուլթան Աբիշի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:
Համոզված եմ, որ Ձեր երկարամյա քաղաքական գործունեության հարուստ փորձը, իմաստությունը և նպատակասլացությունն այսուհետ ևս կնպաստեն բարեկամ Ղազախստանի բարգավաճմանը:
Հաստատում եմ Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության հետագա սերտացման պատրաստակամությունը բոլոր ոլորտներում, ինչը լիովին համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների շահերին:
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նուրսուլթան Աբիշի, քաջառողջություն, երջանկություն և բարեկեցություն, իսկ Ղազախստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»: