Վրաստանում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում այս անգամ իր մրցակցին նոկաուտի է ենթարկել 70 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը:
Լիտվացի Լուկաս Դրաբվիչուսի հետ պայքարում հայ մարզիկը արդեն առաջին իսկ ռաունդում ուներ հսկայական առավելություն, և բոլոր մրցավարները առավելությունը տվել են մեր բռնցքամարտիկին:
Երկրորդ ռաունդի սկզբում մեր բռնցքամարտիկը մեծացրել է ճնշումը ու երկու անգամ նոկդաունի ենթարկել մրցակցին, որից հետո մրցավարը՝ գտնելով, որ լիտվացի բռնցքամարտիկն ի վիճակի չէ շարունակելու պայքարը, դադարեցրել է մենամարտը: