Հուլիսի 4-ին ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնականի բաժնի ոստիկանները ծառայություն իրականացնելիս Հաղթանակ կամրջի տակից կրակոցների ձայն են լսել և, զենք կրելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 25 և 26 տարեկան երկու քաղաքացու, որոնցից մեկի մոտ հայտնաբերվել են 2 փամփուշտով լիցքավորված օդաճնշիչ ատրճանակ և 86 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: