Հուլիսի 2-ին ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեների բնակիչներից բողոքներ է ստացել խմելու ջրի որակի վերաբերյալ, հայտնում են ՀՀ ԱՆ-ից:
Նույն օրը վարչական շրջանի տարբեր հասցեներից կատարվել են խմելու ջրի նմուշառումներ՝ մանրէաբանական և սանիտարաքիմիական (զգայորոշման ցուցանիշներ, մնացորդային ազատ քլոր, քլորիդներ, նիտրիտներ, նիտրատներ, ամոնիում իոն) լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար:
Նշենք, որ Քանաքեռ-Զեյթունի խմելու ջրի նմուշառումներ են իրականացվել նաև հուլիսի 3-ին և 4-ին:
Նմուշների մանրէաբանական, սանիտարաքիմիական լաբորատոր հետազոտությունների արդյունքում շեղումներ չեն արձանագրվել:
Խմելու ջրերի նմուշառման աշխատանքներին զուգահեռ իրականացվել է նաև բակային համայցեր: Բնակիչների շրջանում աղիքային վարակին բնորոշ գանգատներով անձինք չեն հայտնաբերվել:
Կապ է հաստատվել նաև վարչական շրջանի բժշկական կազմակերպությունների հետ, նշված օրերին աղիքային վարակին բնորոշ գանգատներով դիմողներ չեն եղել: