Հուլիսի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225661 դեպք, որոնցից 217250-ը` առողջացած, 4530-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2780 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 209 287 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 3655 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 55 նոր դեպք: Ունենք 52 առողջացած և 3 մահվան դեպք: