Բելառուսի նախագահի նախկին թեկնածուն դատապարտվել է 14 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի մեղադրանքով՝ փոխանցում է Euronews-ը:
Բանկի նախկին կառավարիչ Վիկտոր Բաբարիկոն ծրագրել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մարտահրավեր նետել անցյալ տարի նախագահի ընտրություններում:
Սակայն նա ձերբակալվել էր 2020-ի օգոստոսին կայանալիք ընտրություններից երկու ամիս առաջ:
Այսօր Բելառուսի Գերագույն դատարանը Բաբարիկոյին մեղավոր է ճանաչել կաշառակերության և փողերի լվացման գործում: Նախագահի նախկին թեկնածուն հերքում է իր դեմ ներկայացված կոռուպցիայի մեղադրանքը: