Հուլիսի 10-ին Սոչիում կմեկնարկի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Տեղի է ունեցել վիճակահանությունը։
Հայաստանի ներկայացուցիչներից Լևոն Արոնյանը 1/64 եզրափակչում կմրցի թուրք Վահապ Սանալի և ավստրալացի Բոբի Չենգի դիմակայության հաղթողի հետ։ Գաբրիել Սարգսյանը նույնպես կսկսի 1/64 եզրափակչից և կխաղա ֆիլիպինցի Պաուլո Բերսամինա - հնդիկ Պրագնանադհա Ռ. զույգի հաղթողի հետ։
Հայկ Մ. Մարտիրոսյանը 1/128 եզրափակչում կմրցի զամբիացի Չիտումբո Մվալիի, Հովհաննես Գաբուզյանը՝ ալժիրցի Բիլել Բելահսենեի, Շանթ Սարգսյանը՝ վենեսուելացի Պեդրո Ռամոն Մարտինես Ռեյեսի հետ։
Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը 1/64 եզրափակչում կմրցի պարագվայցի Գաբրիելա Վարգասի հետ։