ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մի շարք քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020 թ. դեկտեմբերի 17-ին, հայկական ՍՊ ընկերությունը ռուսական Южныи Полюс ընկերությունից բուսական յուղ ձեռք բերելու նպատակով [email protected] կայքի միջոցով կնքել է պայմանագիր, որի համաձայն նախապես կատարվել է անկանխիկ վճարում, սակայն հետագայում, չստանալով ապրանքը, պարզել են, որ հիշյալ կայքը չի հանդիսանում վերոնշյալ ռուսական բուսական յուղ արտադրող ընկերության պաշտոնական կայքը, ինչի արդյունքում անհայտ օգտատերը խաբեությամբ տիրացել է hայկական ընկերության կողմից միջազգային փոխանցման միջոցով փոխանցված 5.832.125 ՀՀ դրամին համարժեք 811.144 ռուբլի գումարին՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Հաշվի առնելով վերոգրյալը, խնդրում ենք համացանցի, հեռուստաընկերության, լրատվական այլ միջոցներով քաղաքացիների շրջանում իրականացնել կանխարգելիչ ու բացատրական միջոցառումներ՝ Южныи Полюс ընկերության անունով հադես եկող կայքի կողմից [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով նոր խարդախության զոհ չդառնալու համար: