Աբու Դաբին չեղարկել է մոտ 3 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիրը, որի համաձայն թուրքական ու հունական ընկերությունները պետք է նոր տերմինալ կառուցեին Արաբական Միացյալ Էմիրությունների միջազգային օդանավակայանում՝ փոխանցում է Ahval-ը:
700 հազար քառակուսի մետր տարածքով նոր տերմինալ կառուցելու պայմանագիրը կնքվել էր 2012-ին ԱՄԷ-ի, թուրքական ու հունական ընկերությունների միջև:
Նշվում է, որ Աբու Դաբիի պետական օդանավակայանը պայմանագիրը խզել էր այն պատճառով, որ ընկերություններն ավելացրել էին նախագծի ծախսերը:
Տերմինալի շինարարությունը դեռևս շարունակվում է: Այն պետք է շահագործման հանձնվեր 2017-ին: 2019-ին Աբու Դաբիի օդանավակայանի ղեկավարությունը տեղեկացրել էր, որ տերմինալի շինարարությունն ավարտվել է 97.6 տոկոսով: