«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին դիմել են 102 սփյուռքահայ երիտասարդներ 24 երկրներից՝ Արգենտինայից մինչև Ավստրալիա, Բրազիլիայից մինչև Ֆրանսիա, ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան, Շվեյցարիա, Իտալիա, Հնդկաստան ու Կանադա:
Ինչպես հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, հուլիսի ընթացքում կամփոփվեն բոլոր հայտերը, և նախնական փուլ անցած մասնակիցները կհրավիրվեն առցանց հարցազրույցի:
Ծրագրի նպատակն է ստեղծել սփյուռքահայ երիտասարդների դինամիկ ցանց, որը նրանց հնարավորություն կտա դառնալ հայրենիքի ներկայացուցիչներն իրենց համայնքներում: