ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում 2021 թ. երկրորդ եռամսյակում մուտքագրվել են 1913 դիմում և գրություն, առաջին եռամսյակում այդ թիվը կազմել է 1454։
Դիմում-գրությունները ստացվել են փոստային տարբերակով (էլեկտրոնային և թղթային), ինչպես նաև՝ էլեկտրոնային կառավարման Mulberry համակարգով։
Բոլոր հարցումներին, դիմումներին և գրություններին կազմակերպությունն ընթացք է տվել իր լիազորությունների շրջանակում, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում 202 1թ. երկրորդ եռամսյակում արձանագրվել է 1210 ելքային գրություն, առաջին եռամսյակում ելքային գրությունների թիվը 830 էր։