ԱՀ Ասկերանի շրջանի Սղնախ,Մոշխմհատ, Մադաթաշեն և Ջրաղացներ գյուղերից տեղահանված բնակիչների համար Աստղաշենի տարածքի նոր բնակավայրում կառուցվող առանձնատները տանիքապատվում են։
Ինչպես հայտնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը, ներկա դրությամբ ընթանում են 140 առանձնատան հիմքերի կառուցման, 4 առանձնատան տանիքների կառուցման, ինչպես նաև շարունակվում են 16 առանձնատան պատերի շինարարության ու տանիքների պատրաստման շինաշխատանքները։
Կապալառուն «Կապավոր» ՍՊ ընկերությունն է։ Նոր թաղամասը ️նախատեսվում է ամբողջությամբ շահագործման հանձնել մինչև 2022 թվականը: