Վիեննայում միջուկային գործարքի վերականգնման հարցում բանագնացների միջև տարաձայնությունները բանակցային գործընթացի փակուղի չեն: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Վիեննայում շատ հարցերում լավ առաջընթաց է գրանցվել, սակայն չի կարելի հերքել, որ մի շարք հարցերում տարաձայնություններ կան: Միաժամանակ, մի շարք հարցերում համաձայնության բացակայությունը չի նշանակում, որ բանակցությունները փակուղի են մտել: Միջազգային պրակտիկան այնպիսին է, որ բանակցությունների մասնակիցների քաղաքական կամքի առկայության դեպքում քննարկումը կշարունակվի մինչև համաձայնության հասնելը»,- նշել է Ալի Ռաբիին: