Մահացել է դուդուկահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1978 թ.), Հայաստանի և Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ Ջիվան Գասպարյանը:
Այս մասին հայտնել է դուդուկահարի թոռը՝ Ջիվան Գասպարյան Կրտսերը, Ֆեյսբուքի իր էջում:
«Շատ մեծ ցավով եմ գրում իմ մեծ կորստի մասին: Աստված հոգիդ լուսավոր երկնքում պահի»,- գրել է նա:
Ծիրանափողի վարպետը դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից՝ առանց դասավանդման: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտության ստեղծմանը:
Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի 1000-ից ավելի ձայնագրություն, նվագել է շուրջ 20 հազար համերգներում։