Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ծրագրի երկրորդ փուլը, որին մասնակցում են 68 սփյուռքահայ պատանիներ 8 երկրներից՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Վրաստանից, Իսպանիայից, Ֆինլանդիայից, Դանիայից, Ուկրաինայից և Մեծ Բրիտանիայից: Այս մասին հայտնում են ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
««Քայլ դեպի տուն»-ը մեր գրասենյակի ուսումնաճանաչողական ծրագիրն է, որը նախատեսված է 13-18 տարեկան սփյուռքահայ երիտասարդների համար: Ծրագիրը ներառում է հայերենի, հայոց պատմության, հայկական երգ ու պարի դասընթացներ, շրջագայություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, կրթական հաստատություններ և այլն»,- նշված է հաղորդագրության մեջ: