Հուլիսի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1026 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 369 048 է: Այս մասին գրում է «Ալիք մեդիան»՝ հղում անելով Վրաստանի կառավարության ստեղծած stopcov.ge կայքին:
Երեկ իրականացվել է՝ 33 002 թեստավորում, որից 15 024-ը՝ հակամարմինների արագ թեստով, 17 978-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 481 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 353 612 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 12 մարդ, ընդհանուր՝ 5 347: