ԱՄՆ գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի խոսնակ գնդապետ Ուեյն Մարոթոն հերքել է կիրակի Սիրիայի հյուսիս-արևելքում Դեր-Զոր նահանգի Ալ Օմար նավթահանքավայրի մոտակայքում գտնվող ամերիկյան ռազմաբազայի հրթիռակոծության մասին լուրը:
Al Arabiya հեռուստաալիքի տարածած տեղեկության համաձայն՝ հարվածը հասցվել է այն տարածքից, որտեղ տեղակայված են իրանամետ խմբավորումները: Ռազմաբազայի ուղղությամբ արձակվել է երկու հրթիռ: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չկա:
Ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ հրթիռներ են արձակվել նաև հունիսի 28-ին: Գնդապետ Ուեյն Մարոթոն հայտնել էր, որ զոհեր չեն եղել, ԱՄՆ ուժերը պատասխանել են գնդակոծությանը: