Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ մի շարք անձինք պարգևատրվել են Ծնողական փառքի, Անանիա Շիրակացու, Վաստակավոր շինարարի և այլ մեդալներով:
Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը.
Ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի, տասներեք զավակ խնամելու և դաստիարակելու, նրանց ֆիզիկական և բարոյական զարգացումն ապահովելու համար Գոհար և Գևորգ Բեժանյանները պարգևատրվել են Ծնողական փառքի մեդալով:
Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը.
Ճարտարապետության և քաղաքաշինության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ճարտարապետ Սաշուր Հրայրի Քալաշյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:
Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը.
Շինարարության բնագավառում ունեցած նշանակալի վաստակի համար Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդգես Իգիթի Գրիգորյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչում:
Հիմք ընդունելով Սահմանադրության 137-րդ հոդվածը, «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը.
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Ալբերտի Աֆանդյանին շնորհվել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: