67 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Շանթ Խաչատրյանը դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր՝ մեդալի համար պայքարում 10-1 հաշվով հաղթելով Լիտվայի ներկայացուցչին։
Խաչատրյանը մեկնարկային երկու գեղեցիկ հաղթանակ տանելուց հետո քառորդ եզրափակչում ցավալի պարտություն էր կրել Թուրքիայի ներկայացուցչից՝ 5-5 ավարտելով գոտեմարտը։ Այնուհետև, հայ ըմբիշը 32 վայրկյանում հաղթել էր սփոփիչ գոտեմարտում և իրավունք վաստակել պայքարելու բրոնզե մեդալի համար։