ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքում տեղահանվածների համար կառուցվող՝ 130 բնակարանանոց նոր թաղամասի շինաշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը:
Ավարտման փուլում են համայնքում կառուցվող թվով 3 առանձնատան շինարարական աշխատանքները, ինչպես նաև շարունակվում են 2 առանձնատան շինաշխատանքները։
Ներկա դրությամբ իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ։️ Շինաշխատանքներն իրականացնում է «Հիմնաքար» ՓԲ ընկերությունը։