ՀՀ նախագահի հրամանագրով՝ մշակութային 3 հայտնի գործիչ պարգևատրվել է հայ-իտալական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը.
Հայաստանի և Իտալիայի միջև մշակութային համագործակցության, հայ-իտալական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ռավեննայի երաժշտական փառատոնի հիմնադիր, դիրիժոր Ռիկարդո Անտոնիո Մուտին (Իտալիա) պարգևատրվել է Բարեկամության շքանշանով»:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը.
Հայաստանի և Իտալիայի միջև մշակութային համագործակցության, հայ-իտալական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ռավեննայի երաժշտական փառատոնի հիմնադիր, պատվո նախագահ Մարիա Քրիստինա Մաձավիլանին (Իտալիա) պարգևատրվել է Բարեկամության շքանշանով»:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը.
Հայկական մշակութային ժառանգության պահպանման, հայ-իտալական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Վենետիկի հայկական մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի տնօրեն Մինաս Լուրյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով»: