Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին հունիսի 28-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 356 զանգ:
Բնակչությունը հիմնականում դիմել է սոցիալական բնույթի հարցերով: Զանգերի մեծ մասը վերաբերել է վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրին, բնակարաններով ապահովման և վնասված տների վերանորոգման, կորցրած գույքի դիմաց փոխհատուցման տրամադրման, տեղահանված անձանց խնդիրներին:
Բաց թողնված զանգերին պատասխանելու և հարցերի ճշտման համար թեժ գծի աշխատակիցները կատարել են 97 հետզանգ` իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման և այլ նպատակներով: Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով: Աշխատանքային ռեժիմն է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-18:00-ն։
Սոցիալական բնույթի հարցերով ցանկալի է զանգահարել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գծին՝ 114 կարճ հեռախոսահամարով: