Ֆիլիպինների հարավում ռազմական տրանսպորտային ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի: Ըստ Ֆիլիպինների պաշտպանության նախարարության՝ զոհվածներից 42 մարդ ինքնաթիռում է եղել, ևս երեքը զոհվել են գետնի վրա՝ հաղորդում է BBC-ն:
Տարբեր վնասվածքներով 50 մարդու հաջողվել է փրկել ինքնաթիռի այրվող բեկորներից: Նրանց տեղափոխել են մոտակա ռազմական հիվանդանոց: Օդանավում 92 մարդ է եղել, մեծ մասը՝ զինվորականներ:
«Հերկուլես» C-130 ինքնաթիռը դուրս է եկել Հոլո կղզու թռիչքուղուց, օդաչուներին չի հաջողվել կառավարել օդանավը:
Վթարի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Ինքնաթիռը զինվորներին տեղափոխում էր կղզու հարավային հատված՝ «Աբու Սայաֆ» իսլամիստական խմբավորման դեմ պայքարող զորքը համալրելու:
Իշխանություններն ինքնաթիռի վրա հարձակման հետքեր այս պահին չեն հայտնաբերվել: Փրկարարական գործողության ավարտից հետո կսկսվի աղետի պատճառների և հանգամանքների հետաքննությունը: