Ադրբեջանում՝ Կասպից ծովի տարածքում, հուլիսի 4-ի երեկոյան տեղի է ունեցել մեծ պայթյուն: Այն ուղեկցվել է մեծ հրդեհով, որը տեսանելի է եղել նաև բավական հեռվից:
Մի շարք լրատվականներ գրել էին, որ պայթյունը տեղի է ունեցել Ադրբեջանի նավթի արդյունահանման պլատֆորմներից մեկում: Ադրբեջանի պաշտոնական պարզաբանման համաձայն, սակայն, ժայթքումը տեղի է ունեցել Կասպից ծովի Դաշտլը կղզու տարածքում, որն ափից հեռու է 30 կիլոմետր: