Հուլիսի 5-ին «Ուրարտուն» Երևան-Մարիբոր ուղիղ չվերթով մեկնեց Սլովենիա, որտեղ հուլիսի 8-ին ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում ուժերը կչափի «Մարիբորի» հետ։
Ինչպես հայտնում է ակումբի լրատվության բաժինը, թիմի անձնակազմն արդեն Սլովենիայում է և վաղն առաջին մարզումը կանցկացնի։
Հիշեցնենք, որ «Ուրարտուն» Սլովենիա է մեկնել 24 ֆուտբոլիստով։ Վնասվածքի պատճառով Մարիբոր չեն մեկնել Արսեն Բեգլարյանն ու Ջոնել Դեսիրեն։
«Մարիբոր»-«Ուրարտու» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին՝ Սլովենիայի «Լյուդսկի վրտ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։