Ջիվանու անվան աշուղական դպրոցում «Նուբար» համույթի նոր համերգի վերջին փորձերն են: Այս տարի լրանում է ժողովրդական ու ազգագարական երգերը հավաքող և տարածող Նուբարի 15-ամյակը: Այս տարիներին Նուբարցիները բազմաթիվ ստեղծագործություններ են հավաքել, մշակել ու կատարել՝ մոռացությունից փրկելով բազմաթիվ երգաշարեր:
Լուսինե Նազարյան («Նուբար» հայ ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար)- «Նուբար»-ի գեղարվեստական ղեկավար Լուսինե Նազարյանը երբեք չերգված անտունի է երգում, Չմշկածագի տարածաշրջանից ավելի քան 10 երգ առաջին անգամ է երգվելու: Երգերին Լուսինեի ծանոթությունը պատահական է եղել, Երզնկայի ալևիների հրավերով Դերսիմ գնալուց հետո որոշեց՝ մի բուռ երգ է բերելու Մնձուրի լեռներից:
Հավաքված երգերի մի կապոց էլ ունի Ծալկայի շրջանից, «Կանչե կռունիկ»-ից մինչև «Մանի ըսի» ու Շիշոյի երգի նոր տարբերակներ:
Մնձուրի համերգի ոչ միայն երգերն են չլսված, այլ նաև երաժշտական գործիքները: Խմբի երաժիշտ Սահակ Յանթուրյանը նվագեց բոլոր հարվածային գործիքները, հիմա անցել է պոպոքին: Ինչպես աշխարհի շատ այլ ժողովուրդների, այնպես էլ հայկական նվագարաններում եղել են ձայնարձակներ կամ շրխկաններ, քշշոցներ, Սահակն էլ փորձել է ընկույզներով վերականգնել հարստացնող հնչյունները:
Սահակ Յանթուրյան (դհոլահար)- Խմբի բլուլահար Աննա Հովհաննիսյանը Արևմտահայաստանի երգերի այս տարբերակները համեմատում է առվի խշշոցի հետ, հենց աղբրական մաքրությունն էլ փորձելու է ծիրանափողով հասցնել ունկնդրին:
Պանդխտության երգերից է՝ հյուսված հարս ու տալի կռիվ-պատումի շուրջ, վերջում հաշտեցնում է հայրենիքը:
Հեղինակ՝ Արթուր Հովհաննեսյան