ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ աշխատանքային այցով գտնվում է ՌԴ-ում, որտեղ մասնակցելու է «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսին և ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին:
«Այցիս շրջանակներում նախատեսված են նաև մի շարք գործարար և պաշտոնական հանդիպումներ»,- հայտնել է Քերոբյանը: